Սիրիացի խռովարարները հարձակում են սկսել՝ փորձելով ճեղքել Հալեպի պաշարումը

Սիրիացի խռովարարները հոկտեմբերի 28-ին հարձակում են սկսել՝ նպատակ ունենալով ճեղքել կառավարական զորքերի կողմից Հալեպ քաղաքի արեւելյան շրջանների պաշարումը, որոնք գտնվում են Դամասկոսի իշխանությունների հակառակորդների վերահսկողության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով հակակառավարական կազմավորումների պաշտոնական ներկայացուցչին:

«Սինհուա» գործակալության տվյալներով՝ հարձակմանը մասնակցում են «Ահրար աշ-Շամ» եւ «Ջեյշ ալ-Թաթհ» իսլամիստական խմբավորումները, որոնք օգտվում են Թուրքիայի աջակցությունից, ինչպես նաեւ «Ջամաաթ-ուլ-Մուջահիդին»-ը:

Ինչպես հոկտեմբերի 28-ին հայտնել Է Reuters գործակալությունը, խռովարարների կողմից Հալեպի արեւմտյան շրջանների գնդակոծման հետեւանքով, որոնք վերահսկում են կառավարական ուժերը, զոհվել են 15-ից ավելի խաղաղ բնակիչներ, ավելի քան 100 մարդ վիրավորվել Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում