Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ զինավարժություններ

Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ զինավարժություններ

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, սկսվել է Զինված ուժերի լայնածավալ զինավարժությունների առաջին էտապը: Փորձարկվում են մարտական պատրաստության, վերահսկողության համակարգերը, ստուգվում են օպերատիվ և գաղտնի հսկողություն իրականացնող զորքերի կայանները և այլն:

Տագնապ բարձրացնելու ժամանակ իրականացվում է զորքի և հրամանատարների կողմից վերահսկվող կենտրոնների վերատեղաբաշխում: Ռազմական տեխնիկայի տեղաշարժման ժամանակ կարգավորվում են անվտանգությանը վերաբերող հարցերը: 

Ենթադրյալ հարձակումից զորախմբի անվտանգությունն ապահովում են ավիացիոն ուժերը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում