Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 31.8 տոկոսով

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 31.8 տոկոսով

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 293.3 հազար տոննա պղնձի խտանյութ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցվել է 31.8 տոկոսով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 33.9 տոկոսով և կազմել 6 հազար 147 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղինը՝ 0,4 տոկոսով:

Զգալի նվազել են ալյումինե գլանվածքների արտադրությունները՝ կազմելով 3 տոննա: 31,7 տոկսով նվազել են նաև պողպատյա խողովակների արտադրությունները՝ կազմելով 5 հազար 401 տոննա:

Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 0.5 տոկոսով և կազմել 7 հազար 970 տոննա։

Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 8.1%-ով և կազմել 4,614 տոննա։ Մոլիբդենի բրիկետների արտադրությունը նվազել է 34.7%-ով և կազմել 367 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 13.7%-ով և կազմել 9,104 տոննա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում