Բակո Սահակյանի գլխավորությամբ քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ծրագրերը

Բակո Սահակյանի գլխավորությամբ քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ծրագրերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում