ՊԵԿ քննչական վարչության պետ է նշանակվել Մարատ Դուրյանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը նոր պետ ունի. այդ պաշտոնում նշանակվել է Մարատ Դուրյանը: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ մամուլի ծառայությունից, Դուրյանը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեում:
Մինչ այս ՊԵԿ քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Էդիկ Սարիկյանը:
