Լոնդոնի փողոցներն սկսել է պարեկել հակաահաբեկչական ոստիկանությունը

Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներն սկսել է պարեկել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցները, սակայն դա կապված չԷ որեւէ կոնկրետ սպառնալիքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Լոնդոնի քաղաքապետարանը:

«Մենք վստահ ենք, որ մեր արտակարգ ծառայությունները հիանալի կերպով գլուխ են հանում իրենց խնդիրներից: Սակայն մենք չպետք Է հանգստանանք, ուստի ոստիկանության աշխատակիցները կօգնեն հանցագործությունները բացահայտել առավել խտբնակ շրջաններում:

Հնարավոր ահաբեկչական գործողություններին պատրաստ լինելու նման մարտավարությունն իրականացվում է քաղաքապետի կողմից»,– ասված է քաղաքապետի՝ հանցավորության դեմ պայքարի հարցերով տեղակալ Սոֆի Լինդենի հայտարարության մեջ:

Առաջին շրջանները, որտեղ հայտնվել են հակաահաբեկչական պարեկախմբերը, դարձել են Լամբեթը եւ Ուոնդսվորթը մայրաքաղաքի հարավում: Առաջիկա ամիսներին նույնպիսի պարեկախմբեր կհայտնվեն նաեւ քաղաքի մյուս մասերում: Դրա հետ մեկտեղ պարեկմանը գործի կդրվեն ծառայողական շներ եւ տարբեր հատուկ միջոցներ, այդ թվում՝ կատերներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում