Ռոմնին Թրամփի հետ ճաշելուց հետո հիացմունքով է խոսել նրա մասին

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հիացմունքով է խոսել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ Նյու Յորքում նրա հետ կայացած ճաշկերույթից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ՝ դուք կտեսնեք, որ Ամերիկան կշարունակի այս հարյուրամյակում առաջատարը լինել աշխարհում»,– նոյեմբերի 29-ին ասել է նա լրագրողներին՝ ընտրված նախագահի հետ իր երկրորդ հանդիպումից հետո:

Ռոմնին, որը, զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդներից մեկն է, հավելել է, որ ներկայիս հադիպումից հետո իր մեջ «ամրապնդվել է այն հույսը, որ ընտրված նախագահ Թրամփը հենց այն մարդն է, որը կարող է մեզ դեպի լավագույն ապագա տանել»:

Մինչդեռ, ինչպես հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը, նախընտրական մրցարշավի ժամանակ Ռոմնին քննադատորեն եւ նույնիսկ վիրավորական էր արտահայտվում Թրամփի մասին՝ նրան համարելով «խաբեբա» եւ «շահախարդախ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում