Բժշկի մահվան պատճառ դարձած ավտովթարի վիրավորները դուրս են գրվել Մարտունու բժշկական կենտրոնից

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում նոյեմբերի 29-ի երեկոյան տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով Մարտունու բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 տուժած՝ Նվեր Մանուկյանը, Աշոտ Գեւորգյանը, Հենզել Գփոյանը եւ Գեւորգ Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց «Մարտունի» ԲԿ տնօրենի տեղակալ Աշոտ Քիշմիրյանը, բոլոր 4 վիրավորներն էլ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն եւ դուրս են գրվել հիվանդանոցից:

Ըստ բժշկի՝ տուժածների մոտ առկա է եղել սալջարդ, կողոսկրի կոտրվածք, աջ ծնկան հոդի պատռվածք եւ այլ թեթեւ մարմնական վնասվածքներ: Անհրաժեշտ բժշկական օգնություն ու վիրաբուժական միջամտություն ստանալուց հետո բոլորն էլ դուրս են գրվել՝ կայուն առողջական վիճակով:

Ավտովթարը ունեցել է ողբերգական ավարտ: Ավտովթարից մահացել է Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկ Կոմիտաս Զաքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում