Մեծ Բրիտանիա ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել

2015 թվականի հունիսից մինչեւ 2016 թվականի հունիս Մեծ Բրիտանիայի տարածք ժամանած ներգաղթյալների թիվը հասել է 650 հազարի: Այդ մասին ասված է Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոյի հաշվետվության մեջ: Տարեկան այս ցուցանիշը ռեկորդային է դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Միացյալ Թագավորություն եկած Եվրամիության քաղաքացիների թիվը նույնպես ռեկորդ է սահմանել՝ 284 հազար:

Զուտ միգրացիայի ցուցանիշը (երկիր ժամանածների թիվը՝ հանած մեկնածներին) կազմել է 335 հազար, ինչg այնքան էլ բարձր չէ անցած տարվա ցուցանիշի համեմատությամբ:

Հետազոտությունը հիմնականում ընդգրկում է այն ժամանակաշրջանը, որը նախորդել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեին եւ չի արտացոլում դինամիկայի այն փոփոխությունները, որոնք, հնարավոր է, կատարվել են հանրաքվեից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում