Բանտի ղեկավարությունը գրաքննության է ենթարկել Դեմիրթաշի հարցազրույցը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հարցազրույցը Özgürlükçü Demokrasi պարբերականին գրաքննության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Demokrathaber.net-ը:

Պարբերականը գրավոր հարցազրույց է արել Էդիրնեի բանտում կալանավորված Դեմիրթաշի հետ, ում պատասխանները երկու շաբաթ առգրավված են մնացել բանտի ղեկավարության կողմից: Երկու շաբաթ անց միայն պատասխաններն ուղարկվել են Özgürlükçü Demokrasi պարբերական գրաքննված ձևով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում