Թրամփը քննադատել է Պեկինի տնտեսական քաղաքականությունը եւ նրա քայլերը Հարավչինական ծովում

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ՉԺՀ-ի տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ Հարավչինական ծովում Պեկինի գործողությունների քննադատությամբ: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը դեկտեմբերի 4-ի երեկոյան նա զետեղել է Twitter-ի իր Էջում:

«Մի՞թե Չինաստանը հարցրել է մեզ, թե լա՞վ է արդյոք արժեզրկել իրենց արժույթը (որպեսզի մեր ընկերությունների համար ավելի դժվար լինի մրցակցելը), բարձր հարկերով հարկել մեր ապրանքները, որոնք ստացվում են նրանց երկրում (իսկ ԱՄՆ-ը նրանցից հարկեր չի գանձում) կամ էլ ընդգրկուն ռազմական համալիր կառուցել Հարավչինական ծովում: Ես այդպես չեմ կարծում»,– գրել է Թրամփը:

Նախընտրական արշավի ընթացքում քաղաքական գործիչը բազմիցս արտահայտվել Է չինական ապրանքների համար հատուկ մաքսերի սահմանման օգտին՝ պնդելով, որ ՉԺՀ-ն երկկողմ առեւտրի բնագավառում հաշվեկշռի խախտման հաշվին վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Հանրապետականը նաեւ Պեկինը համարել է Վաշինգտոնի տնտեսական թշնամին ազգային արժույթի փոխարժեքի մեքենայությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում