Լոս Անջելեսում ուժեղացրել են մետրոյի անվտանգությունը նախապատրաստվող պայթյունի մասին տեղեկատվությունից հետո

Լոս Անջելեսի իշխանությունները դեկտեմբերի 5-ին անվտանգության ամրապնդման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել պայթյունի վերաբերյալ ստացված տեղեկատվության կապակցությամբ, որը, ինչպես ենթադրվում է, նախապատրաստվում է գերքաղաքի մետրոպոլիտենում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Լոս Անջելեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում: Ֆայքի խոսքով՝ առայժմ հնարավոր չԷ պարզել տեղեկատվության ստուգությունը, սակայն իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել եւ արդեն միջոցներ են ձեռնարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում