Բրյունո լե Ռուն նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար

Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Բրյունո լե Ռուն՝ Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Լե Ռուն ՆԳ նախարարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի նոր վարչապետ նշանակված Բեռնար Կազնյովին, որն իր հերթին այդ պաշտոնում փոխարինել է Մանյուել Վալսին, որը պաշտոնաթող է եղել, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի հանրապետության նախագահի ընտրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում