«Ժողովուրդ». ՀԷՑ-ից մեկնաբանել են աշխատակիցների՝ ՀՀԿ դառնալու լուրը

Նոյեմբերի 26-ին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին, հայտարարվեց կուսակցությանն անդամագրված 7 հազար հոգու մասին։ Անդամագրվողները մեծամասամբ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներ են։ Հիմա էլ խոսվում է այն մասին, որ Կարեն Կարապետյանը դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ևս բերել ՀՀԿ և անդամագրվելու դիմում ներկայացնել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀԷՑ-ից։ Ի պատասխան թերթի հարցին՝ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարաջյանն ասել է. «ՀԷՑ-ը բիզնես կառույց է և քաղաքականությամբ չի զբաղվում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում