Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա

Սիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զինյալները դուրս են եկել հին թաղամասերից: Նշվում է, որ նահանջելիս ծայրահեղականները լուրջ կորուստներ են կրել:

Նաեւ նշվում է, որ Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականների խմբերն իրենց մի քանի ներկայացուցիչների ուղարկել են Թուրքիա: Ուղեւորության նպատակը թուրքական կողմին համոզելն է՝ բանակցություններ վարել սիրիական բանակի հետ զինված ընդդիմության կազմավորումներին անվտանգության միջանցքներ տրամադրելու շուրջը, որոնցով նրանք կարողանան դուրս գալ քաղաքից:

Զինված խմբավորումների տասնյակ ակտիվիստներ հանձնվում են սիրիական զորքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում