«Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության գումարտակներն ուղարկվում են Սիրիա. «Իզվեստիա»

Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության երկու գումարտակների զինծառայողները, գումարտակներ, որոնք տեղաբաշխված են Չեչնիայի Հանրապետությունում, մեկնելու են Սիրիա՝ պահպանելու Հմեյմիմ ավիաբազան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության իրազեկ աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ «Վոստոկը» եւ «Զապադը» զինվորական ոստիկանության գումարտակների են վերակազմվել եւ Սիրիա ուղարկման պատրաստվել նոյեմբերի վերջին:

Ինչպես նշված է, «մինչեւ դեկտեմբերի վերջը երկու զորամասերն էլ կավարտեն ծավալումը եւ ձեռնամուխ կլինեն արաբական հանրապետությունում ռուսական օբյեկտների պահպանությանը»: Ինչպես գրել է «Իզվեստիան», «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության գումարտակներն ստեղծվել են 2003 թվականին: Հրատարակությունը նշում է, որ այս գումարտակները «երկար ժամանակ համալրվում էին առավելապես չեչեն ազգության զինծառայողներով, ինչի համար էլ ստացել են «հատուկ նշանակության չեչենական ուժեր» ոչ պաշտոնական անվանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում