Քլինթոնն ընտրություններում պարտվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Սենատում

Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը երկրում կայացած նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո առաջին անգամ դեկտեմբերի 8-ին հայտնվել է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill-ին: Սենատում նրա ելույթը ծափահա րությունների փոթորիկ է առաջացրել:

Իր ելույթի ընթացքում Քլինթոնն առանձնակի ուշադրություն է նվիրել այն վտանգին, որը ներկայացնում է վերջին ժամանակներս լայնորեն քննարկվող կեղծ լուրերի տարածումը՝ դրանք համարելով «համաճարակ»:

«Դա առնչություն չունի քաղաքականության կամ կուսակցական պատկանելության հետ: Սպառնալիքի տակ են հայտնվում կյանքեր, սովորական մարդկանց կյանքը, ովքեր պարզապես ցանկանում են կատարել իրենց աշխատանքը եւ օգտակար լինել սոցիումին»,- հայտարարել է նա:- Դա սպառնալիք է, որն անհրաժեշտ է վերացնել, եւ վերացնել արագ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում