Կիևը բրիտանական զենքերով կհարվածի Լոնդոնին․ Զախարովա

Կիևը բրիտանական զենքերով կհարվածի Լոնդոնին․ Զախարովա

Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի բրիտանական տարածքի վրա, ինչպես դա արեցին ահաբեկիչները։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի խոսքերը, թե Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։

«Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևիևը բրիտանական զենքով կհարվածի Մեծ Բրիտանիայի տարածքին, ինչպես իրենց ժամանակ արեցին Ալ-Քաիդայի ահաբեկիչները»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։

«Ուկրաինան ունի այդ իրավունքը», – ասել էր Քեմերոնը Reuters-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Ուկրաինային Լոնդոնի կողմից տրամադրված զենքի կիրառումը ռուսական տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում