Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը դեկտեմբերի 9-ին չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Պենտագոնի ղեկավարը հանդիպում կունենա ամերիկյան ուժերի հրամանատարության եւ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի հետ:

Associated Press գործակալությունն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ այցը տեղի Է ունենում այն պայմաններում, երբ աֆղացի թալիբներն ընդլայնում են իրենց ազդեցությունը, իսկ կառավարության վերահսկողության տակ գտնվում է երկրի բնակչության միայն մոտավորապես երկու երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում