Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Շեյխ Սայիդի շրջանը

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Շեյխ Սայիդի շրջանը

Սիրիական զորքերը Հալեպի հարավարեւելյան շրջանում լիակատար հսկողություն են հաստատել Շեյխ Սայիդ թաղամասի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:

Նրա տվյալներով՝ զինյալները Շեյխ Սայիդից դուրս են մղվել կատաղի բախումներից հետո: Նրանց կազմավորումների մնացորդները տեղափոխվում են հարեւան շրջաններ՝ Էս Սուկարի եւ էլ Ֆարդուս, որտեղ դեռեւս պահպանվում են դիմադրության օջախները:

Նոյեմբերի վերջից սիրիական զորքերը եւ աշխարհազորայինները ավելի քան 50 թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելյան շրջանում: Նշվել է, որ նրանք վերահսկում են գերքաղաքի տարածքի մոտավորապես 90 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում