Լավրովը մեկնաբանել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Թիլլերսոնի նշանակման որոշումը

Լավրովը մեկնաբանել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Թիլլերսոնի նշանակման որոշումը

Մոսկվան պատրաստ Է աշխատել Թիլլերսոնի հետ, որին Թրամփը որոշել Է նշանակել ԱՄՆ-ի պետքարտուղար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլլերսոնին բնութագրել Է որպես պրագմատիկ մարդ, ինչը թույլ Է տալիս ակնկալել ռուս-ամերիկյան համագործակցության զարգացում:

«Մենք դա ընդունում ենք որպես ընտրված նախագահի որոշում, պատրաստ ենք աշխատել բոլոր այն գործընկերների հետ, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների զարգացմամբ,-հայտարարել Է Լավրովը մամուլի ասուլիսում:-Կարծում եմ, որ ե՛ւ նախագահ Թրամփը, ե՛ւ ապագա պետքարտուղարը պրագմատիկ մարդիկ են, ակնկալում ենք, որ այդ պրագմանիզմը լավ հիմք կլինի փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում