Թուրքիայում հարձակում է իրականացվել քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքիայում հարձակում է իրականացվել քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքիայի Քոնյա քաղաքում շուրջ 300 հոգուց բաղկացած խումբը հարձակում է իրականացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նահանգային նախագահության շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Խմբի անդամները կոտրել են շենքի ապակիները, խառնել են իրերը և ցանկացել են հրդեհել գրասենյակը: Ոստիկանության միջամտությամբ միայն նրանք դուրս են բերվել շենքից, իսկ կրակը մարվել է:

Ավելի վաղ նման հարձակում իրականացվել էր նաև կուսակցության Ստամբուլի գրասենյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում