Թուրքիայում ԻՊ 16 անդամ է ձերբակալվել

Թուրքիայում ԻՊ 16 անդամ է ձերբակալվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Շանլըուրֆայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեկտեմբերի 13-ի գիշերը Շանլըուրֆայի տարբեր շրջաններում իրականացված համաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել է օտարերկրացի ԻՊ 16 անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում