Թուրքիայում յոթ ակադեմիկոս է կալանավորվել

Թուրքիայում յոթ ակադեմիկոս է կալանավորվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում շարունակվում են ակադեմիկոսների և պրոֆեսորների ձերբակալությունները և կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջ անակում որոշում է կայացվել «Յըլդըզ» տեխնիկական համալսարանից ձերբակալված 22 անձանցից 7-ին կալանավորելու մասին:

Կալանավորված 7 ակադեմիկոսներից 5-ը պրոֆեսորներ են: Նրանք մեղադրվում են «զինված հանցախմբի անդամ լինելու» մեջ:

Դատախազությունը մյուս 17 կասկածյալներին պայմանական ազատ է արձակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում