Թրամփը խոստացել է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել Պարսից ծոցի երկրների միջոցների հաշվին

Թրամփը խոստացել է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել Պարսից ծոցի երկրների միջոցների հաշվին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս Սիրիայում այսպես կոչված անվտանգության հումանիտար գոտիների ստեղծման օգտին: Ըստ որում Սպիտակ տուն գալուց հետո նա մտադրի է Պարսից ծոցի երկրներից փող պահանջել այդ գոտիների ստեղծման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրապետականը հայտարարել է դեկտեմբերի 15-ին՝ Հերշի քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) ելույթ ունենալով իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:

«Մենք անվտանգության գոտիներ կստեղծենք Սիրիայում,- նշել է Թրամփը:- Մենք պետք է օգնենք (սիրիացի) ժողովրդին»: «Կան Պարսից ծոցի երկրներ, որոնք ոչինչ չունեն, բացի փողից»,- նշել է Միացյալ Նահանգների ապագա ղեկավարը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն իր վիթխարի պետական պարտքով ավելորդ ֆինանսական միջոցներ չունի:

«Ես Պարսից ծոցի երկրներին կստիպեմ շատ փող տրամադրել մեզ, եւ մենք Սիրիայում կկառուցենք կամ կօգնենք կառուցել անվտանգության գոտիներ, որպեսզի (սիրիացի) ժողովուրդը շանս ունենա»,– ասել է ընտրված նախագահը՝ չճշտելով, թե ինչ կերպ է ինքը ցանկանում դրան հասնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում