ՄԱԿ-ը ավարտել է հետաքննությունը

ՄԱԿ-ը ավարտել է հետաքննությունը

ՄԱԿ-ը ավարտեց հետաքննությունը` սեպտեմբերին Սիրիայում հումանիտար օգնություն իրականացնեղ պահակախմբի վրա հարձակման դեպքի հետ կապված: 

Ինչպես նշել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, փաստաթուղթը «շատ ուշադիր» ուսումնասիրվում է: «Մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել, այս միջադեպը մանրամասն քննարկվում է, բացառելով նմանատիպ դեպքերի կրկնությունը: Պետք է անվտանգ լինեն այն բոլոր խիզախները, ովքեր ամեն օր, ռիսկի են ենթարկում իրենց կյանքը օգնելու համար նրանց, ովքեր կարիքի մեջ են»,- հայտարարել է նա:

Պան Գի Մունը դեռևս, սեպտեմբերի վերջին հանձնարարել է ստեղծել հատուկ հանձնաժողով, հետաքննելու համար այս միջադեպը: Ըստ պաշտոնական հայտարարության` Սիրիայի իշխանությունները խոստացել են համագործակցել քննիչների հետ: Դեկտեմբերի սկզբին փորձագետներին թույլ տվեցին մտնել երկիր:

ՄԱԿ-ի մարդասիրական օգնություն իրականացնող անձինք հարձակման են ենթարկվել Հալեպ թաղամասի մոտակայքում սեպտեմբերի 20-ը գիշերը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ: Միացյալ Նահանգներից կարծիքներ էին հնչել, առ այն, որ հարձակման մեջ ներգրավված է ռուսական ավիացիան: Պաշտոնական Մոսկվան հերքել է մեղադրանքները եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննություն իրականացնեն:

Պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում