ԻՊ հարձակումից թուրք զինվոր է մահացել

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով տուժածների թիվն ավելացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Էլ-Բաբում իրականացված հարձակմանը զոհ է գնացել մեկ թուրք զինվոր, 9-ը վիրավորվել են: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ «Եփրատի վահան» գործողության 118-րդ օրը բացի կրած կորուստներից թուրքական կողմը հարվածներ է հասցրել ԻՊ 218 թիրախի` ոչնչացնելով 11 ահաբեկչի:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում