Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ հանդիպման ժամանակ սպասում է կառուցողական երկխոսություն

Սպասվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ, որը տեղի կունենա երկուշաբթի օրը, դեկտեմբերի 19-ին: Ռուսական կողմը հույս է հայտնել, որ այս անգամ, կլուծվեն առկա խնդիրները, եւ ոչ թե կլինեն պարզապես սիրալիր գրկախառնություններ: 

Այսպես, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, երկրները պետք է քննարկեն անվտանգության հարցը Եվրոպայում: Նա նաեւ նշել է, որ առաջիկա հանդիպումը «երկխոսության կարեւոր հարթակ է»:

Ռուս քաղաքական գործիչները բազմիցս նկատել են, որ շատ հաճախ դաշինքի ներկայացուցիչները` նման միջոցառումների ժամանակ, չեն քննարկում կարևոր խնդիրներ եւ խուսափում են կոնկրետ հարցերի պատասխանել: Բայց հիմա, փորձագետները վստահ են, որ այս հանդիպումը պետք է անցնի արդյունավետ:

Ռուսական կողմը գրավոր առաջարկել է ՆԱՏՕ-ին Բալթիկ ծովով թռիչքներ իրականացնելիս, տրանսպոնդեր տեղակայել`  ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի ռազմական օդանավերի համար: ՌԴ-ն նաեւ պատրաստվում է քննարկել նաև խնդիրը, առ այն, որ Սիրիայում բուլղարական զենք է հայտնվել ահաբեկիչների ձեռքին: Ռուսաստանին պարզ չէ, թե ինչպես է դա տեղի ունեցել:

Բացի այդ, փորձագետները նշում են նաև կայանալիք հանդիպման հիմնական խնդիրը. միահամուռ ուժերով «հանգստացնել Բալթյան երկրներին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում