Ռուսաստանը տեղ չի գտել ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքների նոր ցուցակում

Ռուսաստանը տեղ չի գտել ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում, որը կազմվել է երկրի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին գրել է Foreighn Policy-ն:

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ պաշտպանական քաղաքականության գերակայությունների թվում նշվել են ԻՊ-ի դեմ պայքարը, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի գործողությունների մշտական վերահսկողությունը, ԱՄՆ-ի զինված ուժերի արդիականացումը եւ նրանց ֆինանսավորման սահմանափակումների վերացումը, կիբեռգրոհներին հակազդելը եւ Պենտագոնի ավելի արդյունավետ աշխատանքը:

Ընդսմին Foreighn Policy-ն հղում է անում Թրամփի անցումային թիմի՝ անունը չնշված աղբյուրի, որը կազմել է հիմնական արտաքին քաղաքական սպառնալիքների ցուցակը եւ այն փոխանցել Պենտագոնին: Սակայն ընտրված նախագահի վարչակազմում հայտարարում են, որ այդ փաստաթուղթը չի կարելի սպառիչ համարել, այն դեռեւս կհամալրվի:

Ավելի վաղ Պենտագոնը քանիցս Ռուսաստանը համարել է թիվ մեկ ռազմական սպառնալիքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում