Ռուսաստանը ռազմական ոստիկանության գումարտակ է մտցրել Հալեպ

Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրված շրջաններ ռուսական ռազմական ոստիկանության գումարտակ Է մտցվել: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ազատագրված տարածքներում կարգի պահպանության համար դեկտեմբերի 22-ի երեկոյից այնտեղ Է մտցվել ռազմական ոստիկանության գումարտակ»,-ասել Է գերատեսչության ղեկավարը:

Շոյգուն նաեւ նշել Է, որ Հալեպից զինյալների դուրսբերման գործողությունն ավարտված Է: Նրա խոսքով՝ այն իրականացվել Է Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչների հետ սերտ գործակցությամբ:

Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում Է իրենց հսկողության ներքո: «Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարում Է Հալեպում խաղաղության ու անվտանգության վերականգնման մասին»,- ասված Է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ:

Դրանում սիրիական բանակը Հալեպի ազատագրումը գնահատում Է որպես «ռազմավարական բեկում ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում