«Ժամանակ». Գագիկ Սուրենյանը՝ դեկտեմբերի 31-ին սպասվող ցիկլոնի մասին
27/12/2016 09:07
Նմանատիպ
Հայաստանում օդի ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատ բարձրացել է 10-15 աստիճանով: Հայաստանը շարունակում է գտնվել Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության ներքո, որն էլ իր հետ բերել է ջերմաստիճանի բարձրացում և առատ տեղումներ: Որոշ տվյալներով՝ դեկտեմբերի 31-ին Հայաստան կներթափանցի նոր ցիկլոն, որով նախատեսվում է առատ ձյուն:
«Ներկա պահին դեռ համոզված չենք կարող պնդել՝ կգա՞ այդ ցիկլոնը, թե չի գա: Հիմա ամենայն ճշգրտությամբ դժվար է խոսել դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի տեղումների հավանականության մասին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում