Սիրիայում նորագույն ռուսական զենքի ավելի քան 160 նմուշ Է փորձարկվել. Շոյգու

Սիրիայում հաջողությամբ փորձարկվել Է ռուսական արտադրության նորագույն եւ հեռանկարային զենքի ավելի քան 160 նմուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործողության ընթացքում փորձարկում Է անցել ավելի քան 160 անուն նորագույն եւ հեռանկարային զենք: Ընդհանուր առմամբ այն ապացուցել Է իր բարձր հուսալիությունը»,-ասել Է Շոյգուն խորհրդակցության ժամանակ, որը դեկտեմբերի 27-ին հեռարձակել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում