Պետպատվերով բժշկական սպասարկման համակարգում փոփոխություններ են սպասվում

Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է պետպատվերի շրջանակներում գումարների բաշխման թափանցիկությունը ապահովելու ուղղությամբ: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունանը:

Նա նշեց,որ այդ համակարգում կատարվելիք մի շարք փոփոխությունները թույլ կտան ցանկացած բնակչի օնլայն կարգով հետեւել պետպատվերի շրջանակներում հիվանդանոցնե րին տրամադրվող գումարի չափի մասին տեղեկատվությանը: «Մենք համոզված ենք,որ այդ միջոցով հնարավոր չարաշահումները կկանխվեն: Պետպատվերի շրջանակներում հիվանդանոցներին հատկացված գումարները սահանափակ են եւ նորմալ է, որ կարող են դեռ տարին չավարտված վերջանալ: 2017 թվականին այնպես ենք անելու, որ գումարի վերջանալու հետ կապված դեպքեր չարձանագրվեն»,-ասաց Ալթունյանը՝ բերելով Մեծ Բիտանիայի օրինակը, որտեղ պետական ապահովագրությունով հիվանդները սպասում են իրենց վիրահատո ւթյուններին երկու-երեք տարի, մեզ մոտ խոսքը գնում է երկու, երեք ամիսների մասին:

«Բժիշկն այստեղ պարտավոր է տարանջատել շտապ բուժօգնությունը եւ ապահովել դրանով քաղաքացուն»,-հավելեց նախարար Ալթունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում