AM | RU | EN
USD
EUR
RUB

Մաքսային տեսուչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` պետությանը պատճառելով շուրջ 15,5 մլն դրամի վնաս

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչ Վարդան Սիսակյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, էական վնաս է պատճառել պետությանը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննությամբ պարզվել է, որ մաքսային տեսուչի մտերիմ Գագիկ Հարությունյանը Արկադի Աբովյանի անվամբ ՀՀ է ներմուծել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը 28.08.2013թ.-ին ձևակերպվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: Այնուհետև, ավտոմեքենայի մաքսազերծումից խուսափելու և այն անարգել տնօրինելու նպատակով, Գ. Հարությունյանը դիմել է տեսուչ Վ.Սիսակյանին, որպեսզի վերջինս մաքսային ռեժիմի փոփոխություն կատարի : Վ. Սիսակյանն էլ, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, առանց ավտոմեքենան ՀՀ-ից դուրս բերելու և համա? ?ատասխան զննության ընթացակարգ կիրառելու փաստի, ապօրինի կերպով փոխել է մաքսային ռեժիմը և հաստատել «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ձևակերպված հայտարարագիրը: Այսինքն, ըստ այդ ձևակերպումների,«Մերսեդես-Բենց»-ն իբրև թե դուրս է բերվել ՀՀ-ից Բագրատաշենի անցակետով, սակայն իրականում Գ. Հարությունյանն այն թաքցրել է հանրապետության տարածքում և հնարավորություն ստացել անարգել տնօրինել փոխադրամիջոցը` որոշ ժամանակ անց այն օտարելով «Ավտոդաս» ՍՊԸ տնօրեն Միքայել Ղազարյանին: Վերջինս էլ, որոշ ժամանակ անց, մասնատել և վաճառել է ավտոմեքենան:

Այսպիսով, մաքսային տեսուչ Վ.Սիսակյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և հեղինակազրկել ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգը` խաթարելով նրա բնականոն գործունեությունը: Բացի այդ, Վ. Սիսակյանի գործողությունների հետևանքով, պետությանը պատճառվել է զգալի չափով գույքային վնաս. ավտոմեքենան փաստացի չմաքսազերծելու հետևանքով պետբյուջե չի մուտքագրվել Գ. Հարությունյանի կողմից պարտադիր վճարման ենթակա 15.669.690 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` սահմանապահ զորքերի ծառայողներն էլ, իրենց հերթին, կատարել են առերևույթ պաշտոնեական կեղծիք. սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կեղծ գրանցում են կատարել՝ Արկադի Աբովյանի կողմից նշված ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը հատելու և հետիոտնային անցակետով վերադառնալու վերաբերյալ: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործն առանձին վարույթով առանձնացվել և ուղարկվել է ըստ քննչական ենթակայության` ՀՀ քննչական կոմիտե:

Վարդան Սիսակյանին էլ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
ԵԱՏՄ-ն մինչև 2025 թվականը նախատեսում է նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկա ձևավորել Խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը կներգրավի 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդ Հայաստանը ԵԱՏՄ-ում դրական արդյունքներ է արձանագրել. Վալովայա Անկարան դեմ է արտահայտվել Աստանայի բանակցություններին սիրիական քրդերի մասնակցությանը Ադրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը անցել է 1,8 մանաթը Ղրղզստանի կողմից մաքսային օրենսգիրքը չստորագրելը չի անդրադառնալու ԵԱՏՄ-ի գործունեության վրա ԵԱՏՄ-ի հետ տնտեսական երկխոսությամբ հետաքրքրված են նաև Մոնղոլիան, Պերուն և Չիլին ԵԱՏՄ-ում միասնական արժույթին անցնելու խնդիր դրված չէ. Վալովայա Նորակոչիկները ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ. Հայաստանում շարունակվում է ձմեռային զորակոչը ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը կկայանա Մոսկվայում Էջմիածնի քաղաքապետի նկատմամբ սպանության փորձի հանգամանքը չի հիմնավորվել ՀՀ կառավարության 2016թ. միջոցառումների ծրագրով ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 3 օրենսդրական նախաձեռնություն Ադրբեջանի մոտ 60 քաղաքացիներ համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների հետ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարի ազատազրկման Լավրով ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր Ռուս փորձագետներն նպաստավոր են համարում ԵԱՏՄ-ի բարեկարգումները Հայաստանի համար ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ Հայաստանի զարգացման գործում ավելի ակտիվորեն պետք է ներգրավենք միջազգային ընկերություններին. ՀՀ Նախագահ Պեկինը Թրամփի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման Տնտեսագետը Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական կապերի լայն թափով զարգացման մեծ ներուժ է տեսնում ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է նոր պայմաններ Գերակշռել են թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը. ՊԵԿ Գարո Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան Թուրք պատգամավորին սպառնում են դատապարտել 103 տարվա ազատազրկման Վրաստանի քաղաքացիները միաժամանակ պաշտպանում են ԵՄ-ին եւ Ռուսաստանին. NDI Չեչնիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալների Թուրքիայի ԱԳՆ-ից 350 դիվանագետ է հեռացվել Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի սկզբին Դինքի սպանության գործով դատական նիստերը վերսկսվել են Նիկոլ Փաշինյանը պատիվ է համարում ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորելը Գեղարքունիքում պետական միջոցներով կշարունակվեն կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները Հարավային Կորեայի դատախազությունը Samsung-ի փոխնախագահին ձերբակալելու հրահանգ Է տվել «Նոր Հալեպ» թաղամասի շինարարարական աշխատանքները կիսատ են մնացել դոնորների բացակայության պատճառով Երեք երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում Գյումրիում վթարային ջրանջատումներ կլինեն Ադրբեջանական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կանխատեսվում է 2,20-2,50 մանաթ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan