Սիրիայի իշխանությունն ու զինված խմբավորումները հրադադարի հարցում համաձայնության են եկել

Սիրիայի կառավարությունն ու զինված խմբավորումները համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի և խաղաղության հաստատման բանակցություններ սկսելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հրադադարի ռեժիմը կհաստատվի դեկտեմբերի 30-ի կեսգիշերից:

Սիրիայի իշխանությունների և զինյալների միջև պայքարը շարունակվում է արդեն ավելի քան հինգ տարի:

Արաբական ՍԱՆԱ գործակալությունը տարածել է Սիրիայի զինված ուժերի գերագույն հրամանատարությունն արդեն այս առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով, որ կդադարեցնի կրակը: Որոշումը չի տարածվում «Իսլամական պետության», Ջաբաթ ալ Նուսրայի և մյուս ահաբեկչական խմբավորումների վրա: Հրադադարի ռեժիմը հաստատվում է, որ պարարտ հող ստեղծվի քաղաքական գործընթացի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում