AM | RU | EN
USD
EUR
RUB

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկեց Ռուսաստանում պերսոնա նոն գրատա հայտարարել ամերիկացի 35 դիվանագետների

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարում ամերիկացի 35 դիվանագետների՝ Մոսկվայի դեսպանության 31 աշխատակիցների եւ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսարանի չորս աշխատակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

«Մենք, իհարկե, չենք կարող նման արարքներն անպատասխան թողնել, փոխադարձությունը դիվանգիտության եւ միջազգային հարաբերությունների օրենքնէ, -ասել է նա:- Ուստի Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մյուս գերատեսչություններից գործընկերների հետ միասին Ռուսաստանի նախագահի քննարկմանը առաջարկ է ներկայացրել պերսոնա նոն գրատա հայտարարել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության 31 աշխատակիցների եւ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունից չորս դիվանետների»:

Լավրովը հայտնել է, որ գերատեսչությունը նաեւ առաջարկել է արգելել ԱՄՆ-ին՝ օգտվել երկու օբյեկտներից Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու կապակցությամբ Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքներն անհիմն են:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել է Վաշինգտոնից եւ Սան Ֆրանցիսկոյից 35 ռուս դիվանագետների արտաքսման, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հաղորդվում է, պատժամիջոցները սահմանվել են նախընտրական արշավի ընթացքում իրականացված կիբեռգրոհների կապակցությամբ, որոնց համար Վաշինգտոնը մեղադրել է Ռուսաստանին:

Ռուսաստանի կիբեռագրեսիայի մասշտաբները ցուցադրելու նպատակով ԱՄՆ-ը նաեւ հանգամանալի զեկույց է հրապարակել ռուսական հաքերային ենթակառուցվածքի վերաբերյալ: Նախագահ Օբաման նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը հետագա միջոցներ կձեռնարկի:

Պերսոնա նոն գրատա հայտարարված դիվանագետները պարտավոր են ԱՄՆ-ի տարածքից հեռանալ 72 ժամվա ընթացքում:

ԱՄՆ-ի ֆինանսների նխարարության կողմից հրապարակված սահմանափակիչ միջոցները վերաբերում են վեց անձի եւ հինգ գերատեսչությունների, որոնց թվում է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը: Ցուցակում հայտնված անձանց թվում է Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարությունը՝ վարչության պետ Իգոր Կորոբովը, ինչպես նաեւ նրա առաջին տեղակալները՝ Վլադիմիր Ալեքսեեւը եւ Սերգեյ Գիզունովը:

Լրահոս
ՀՀ դեսպանը հանդիպել է Քուվեյթի թագաժառանգ շեյխի հետ Վերսկսվում են Մինսկ- Երևան ուղիղ չվերթները Brexit-ի գործարկումը պատմական պահ է, որը հետդարձի ճանապարհ չունի. Թերեզա Մեյ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համատեղ օգտագործել իրենց ռազմածովային ուժերը ՀՀ կառավարության ծրագիրը միտված է նոր աշխատատեղերի ստեղծմանը. Կարեն Կարապետյան Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ՄԻԵԴ-ի կողմից վարույթ ընդունված հայցերը մեծածավալ աշխատանքի արդյունք են. ԱՀ օմբուդսմեն «Ազատ դեմոկրատները» բարձր են գնահատում առաջիկա ընտրություններում իրենց հնարավորությունները Շարմազանովն ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք-ի ներկայացուցիչների հայտարարությունները առաջամարտիկ լինելու մասին «Եվրոպական միությունը չունի գործիքներ անվտանգությունն ապահովելու համար».քաղաքագետ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում. Վազգեն Մանուկյան Եվրամիությունն ստացավ Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցումը Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մալթա Պետդեպն ամերիկացիներին նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կլինի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարչապետը խոստանում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրեր իրականացնել Թուրքական «Անադոլու» գործակալության ութ աշխատակից է ձերբակալվել Բանավեճը հոգևորականների գործը չէ. Բեքչյանը պատասխանել է Աթեշյանի հայտարարությանը Մագդալենա Գրոնոն կարևոր է համարում ԼՂ բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելը Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցած ապրիլին Տ՛ելնի ձեր դեմ Սասնա Դավիթ, տ՛ելնի ձեր դեմ Թուր Կէծակին... Համայնքի ղեկավարները պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն կառավարությանը. Կարեն Կարապետյան Ներմուծողները կարող են նախապես տարանցման էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել Հռոմի պապը հորդորել է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին Գուտերիշը կարեւորել է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը «Տաշիր Կապիտալ»-ը գնել է Հրազդան ՋԷԿ-ը Ավելացել են Էլեկտրաէներգիայի ներքին սպառումն ու արտահանումը Պուտինը նշել է Մերձավոր Արեւելքի կայունության պայմանը Թոմաս դը Վաալն ապագայում չի տեսնում Լեռնային Ղարաբաղ, որն Ադրբեջանի մաս է Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին Խորհրդարանական ընտրություններ 2017. Թիվ 3 ընտրատարածքում գաղափարների և ֆինանսների բախում Հյուսիս-հարավ մայրուղու Երեւան-Արտաշատ հատվածում երկկողմանի երթեւեկությունը կկարգավորվի մայիս-հունիսին ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պարգևատրվել է մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակով ՄԻԵԴ-ն ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի քննություն է սկսել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթի ոլորտին արժանացել է գնահատանքի Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է Յագլանդը հորդորել է Ագրամունտին ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները Հայաստանը ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնա. Շարմազանովն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan