ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքներից

ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքներից

ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետեւանքներից, որն իրականացնում Է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 

«ՄԱԿ-ն անհանգստացած է խաղաղ բնակիչների վիճակից, որոնց վրա ազդել են Էլ Բաբի շրջանում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունները»,- ասել է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ քաղաքը եւ դրա շրջակայքը լքել է շուրջ 30 հազար մարդ: Բացի դրանից, համաշխարհային կազմակերպությունը տեղեկատվություն է ստացել մարտական գործողությունների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, գործողություններ, որոնք վերջին ամսին զգալիորեն ակտիվացել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում