Ռուսաստանի հետ կարելի է խոսել միայն ուժի դիրքերից. Ջոն Մաքքեյն

Ռուսաստանի հետ կարելի է խոսել միայն ուժի դիրքերից. Ջոն Մաքքեյն

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը հայտնի է իր հակառուսական հայտարարություններով, չի հավատում Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների վերաբեռնմանը եւ անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել է գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը տված հարցազրույցում, որից հունվարի 12-ին քաղվածքներ են հրապարակվել նրա ռուսալեզու կայքում:

«Ես տեսել եմ երեք նախագահների՝ Բուշին, Քլինթոնին եւ Օբամային, որոնք հավատում էին, որ իրենք կարող են նոր փոխհարաբերություններ կառուցել Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Մաքքեյնը: Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կառուցման միակ հնարավորությունը նա տեսնում է «Ռոնալդ Ռեյգանի սկզբունքներին վերադառնալու»՝ «ուժի միջոցով խաղաղության հասնելու» մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում