Գերմանական հատուկ ծառայությունները մեղադրել են Ռուսաստանին՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ”քայքայման” մեջ

Գերմանական հատուկ ծառայությունները մեղադրել են Ռուսաստանին՝  Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ”քայքայման” մեջ

 

Գերմանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրանք են առաջադրել՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև համակարգված հարաբերությունները խափանելու համար, այս մասին գրել է Spiegel պարբերականը, հղում կատարելով գերմանական կառավարության կողմից հրապարակված փաստաթղթին:

Փաստաթուղթը պատրաստված է եղել ԳԴՀ-ի դաշնային հետախուզական ծառայության և սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության հետ համատեղ:

Պարբերականի տվյալներով, զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ Մոսկվան արդեն տարիներ շարունակ ազդեցություն է ստեղծում ԵՄ-ի երկրներում, “փորձում է սրել առկա հակամարտությունները, հատկապես Արևմուտքի հետ կապված”, ձգտելով “հարցականի տակ դնել ԱՄՆ-ի հետ սերտ կապերը”.

Ինչպես հաղորդում է պարբերականը, այժմ Գերմանիայի կառավարությունում քննարկում է ընթանում այն մասին, թե ինչպես պետք է ծանոթանալ զեկույցի բովանդակությանը, թե բունդեսթագի պատգամավորները, թե հասարակությունը, ինչպես նաև, կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը։

Մոսկվա արդեն երկրորդ անգամն է մեղադրվում՝ Եվրոպայի վրա բացասական ազդեցություն ունենալու մեջ։ Ավելի վաղ, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել Եվրոպան՝ Բալկանների միջոցով: 

Լեհաստանը և Չեխիան նաև հայտարարում էին, որ ռուսական փորձերը վաղուց կան խախտել Եվրամիության կայունությունը:  Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնիո Մաչերևիչը պնդում է, որ Մոսկվան մտադիր է ապակայունացնել Եվրոպան՝ սրելով փախստականներին վերաբերող ճգնաժամը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում