Օբամայի կարծիքով՝ Թրամփին չպետք Է թերագնահատել

Օբամայի կարծիքով՝ Թրամփին չպետք Է թերագնահատել

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ այդ պաշտոնում իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին չպետք Է թերագնահատել: Այդ մասին նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Բոլորը պետք Է ընդունեն, որ չպետք Է թերագնահատել այդ մարդուն, որովհետեւ նա դառնալու Միացյալ Նահանգների 45-րդ նախագանհը»,- ասել Է Սպիտակ տան ներկայիս տերը:

«Մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ բազմաթիվ մարդիկ տեղեկատվություն են ստանում Twitter ցանցում հաղորդումների, կարգախոսների եւ (նորությունների) վերնագրերի շնորհիվ, որոնք նրանք տեսնում են իրենց հեռախոսների Էկրաններին»,- մեկնաբանել Է ԱՄՆ-ի ղեկավարը Թրամփի կողմից միկրոբլոգների հանրաճանաչ ծառայության օգտագործումը: «Դրանում որոշ ուժ կա, բայց գոյություն ունի նաեւ վտանգ»,- ասել Է նախագահը:

Օբամայի կարծիքով՝ խնդիրների լուծման համար հարկ Է ըմբռնել դրանց Էությունը, այլ ոչ թե պարզապես կարդալ վերնագրերը: Նա հանրապետական կոնգրեսականներին եւ ամբողջ երկրում Թրամփի կողմնակիցներին կոչ Է արել թույլ չտալ Միարցյալ Նահանգների «նորմաների եւ ավանդույթների ոչնչացում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում