Թուրքիայի ԱԳՆ-ից 350 դիվանագետ է հեռացվել

Թուրքիայի ԱԳՆ-ից 350 դիվանագետ է հեռացվել

Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի արտաքին գործերի նախարարությունից հեռացվել է 350 աշխատակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:

Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել են, որ հուլիսի 15-ին հեղաշրջման փորձից հետո մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում նախարարությունից հեռացվել է 350 դիվանագետ և 58 այլ աշխատակից:

Նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ աշխատանքից հեռացվածներից ոչ ոք հետ չի ընդունվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում