Սիրիայի վարչապետը բանակցություններ է վարում Թեհրանում

Սիրիայի վարչապետը բանակցություններ է վարում Թեհրանում

Իրանի փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրին Թեհրանում բանակցություններ է անցկացրել Սիրիայի վարչապետ Իմադ Համիսի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սպասվում է, որ սիրիական պատվիրակության այցի ընթացքում չորս համաձայնագիր կստորագրվի երկկողմ համագործակցության վերաբերյալ: 

Առկա տեղեկատվության համաձայն, Համիսը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Թեհրանում հանդիպում կունենան նաեւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ Սիրիայի վարչապետը Թեհրան է ժամանել նախօրյակին՝ գլխավորելով սիրիական բարձրաստիճան տնտեսական պատվիրակությունը, եւ նպատակ ունի այստեղ քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում