ԼՂՀ ԱԺ-ն որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի

ԼՂՀ ԱԺ-ն որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի

Արցախի Ազգային ժողովը հունվարի 17-ին ձայների 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշել է հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի ֆե յսբուքյան էջի գրառումը:

«ԱԺ-ն որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները»,- նշված է պատգամավորի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում