Ուզբեկստանում քննարկում են Թուրքիայում ձերբակալված ահաբեկչին վերաբերող հարցը

Ուզբեկստանում քննարկում են Թուրքիայում ձերբակալված ահաբեկչին վերաբերող հարցը

Ուզբեկստանի անվտանգության ծառայությունները ուսումնասիրում են իրավիճակը՝ կապված Ստամբուլում Ամանորի նախօրեին կատարված ահաբեչության հետևանքների հետ: Չնայած այն բանին, որ Թուրքիան պաշտոնական հայտարարություն, դեռևս չի արել:

Ավելի վաղ, Ստամբուլում կալանավորված է ահաբեկիչ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Երեքշաբթի, Ստամբուլի մարզպետ Վասիբ Շահինը հայտնել է լրագրողներին, Ուզբեկստանի քաղաքացին Աբդուլագադիր Մաշարիպովը, ով թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվել էր նախօրեին, մեղադրվում է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն կատարելու մեջ, խոստովանել է իր մեղքը:

Շահինը հայտարարել է, որ Մաշարիպովը, հայտնի է որպես Աբու Մուհամեդ Խորասան, ծնվել է Ուզբեկստանում,1983 թ., վերապատրաստվել է Աֆղանստանում: Ենթադրվում է, որ նա 2016 թվականի հունվարին է մտել Թուրքիա: Ըստ մարզպետի, մեծ հավանականությամբ Մաշարիպովը ահաբեկչական կազմակերպությունների հետ լայն կապեր ունի: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում