Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օտարերկրացի դիվանագետների ընդունելությանը. Hill

Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օտարերկրացի դիվանագետների ընդունելությանը. Hill

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 17-ի երեկոյան ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օրարերկրացի դիվանագետների պաշտոնական ընդունելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Hill թերթը՝ վկայակոչելով մամուլի միավորման լրագրողների: Ինչպես նշել է հրատարակությունը, Թրամփը կայցելի Chairman՚s Global Dinner ընթրիքին: Ավելի ուշ նա կվերադառնա Նյու Յորք:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Wall Street Journal թերթը, այդ պաշտոնական ընթրիքին կարելի է մասնակցել բացառապես հրավիրատոմսերով: Այդ միջոցառման նպատակն ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացումն է օտարերկրացի դիվանագետներին:

Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա Էնդյու Մելոնի անվան սրահում: Սպասվում է, որ ընդունելությանը ներկա կլինի շուրջ 500 մարդ, որոնց թվում շուրջ 200 օտարերկրացի դիվանագետներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում