Իրաքի զինված ուժերն ԻՊ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը

Իրաքի զինված ուժերն ԻՊ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը

Իրաքի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը, որն ավելի քան երկու տարի զինյալների ձեռքում Էր:

Այդ մասին հայտարարել են Իրաքի զինված ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումների հրամանատարության ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով As Sumaria հեռուստաալիքին:
Իրաքի հատուկ նշանակության ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումները հոկտեմբերի 31-ին Մոսուլ են մտել արեւելյան ուղղությամբ: Այս ժամանակաշրջանում նրանց հաջողվել Է հսկողության տակ վերցնել Տիգրիս գետի ձախ ափին քաղաքի տարածքի ավելի քան 70 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում