Թրամփի մոմե քանդակը փոխարինել է Օբամային Լոնդոնի Մադամ Թյուսոյի թանգարանում

Թրամփի մոմե քանդակը փոխարինել է Օբամային Լոնդոնի Մադամ Թյուսոյի թանգարանում

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քանդակը հայտնվել է Լոնդոնի Մադամ Թյուսոյի մոմե քանդակների թանգարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները:

Թրամփի քանդակը դարձել է այն ցուցադրանքի բաղկացուցիչ մասը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի Սպիտակ տան ձվաձեւ առանձնասենյակը, այն ցուցադրության են դրել հեռացող նախագահ Բարաք Օբամայի՝ մինչեւ վերջերս ներկայացվող քանդակի փոխարեն:

Հաղորդագրություններում նշվում է, որ ընտրյալ նախագահի առանձնահատուկ սանրվածքի ռեալիստական պատճենն ստեղծելու համար քանդակագործները յակի մազեր են օգտագործել:

Թրամփի քանդակը Լոնոնի թանգարանի այցելուներին կներկայացվի հունվարի 20-ին, երբ նոր նախագահը կստանձնի պաշտոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում