Մերկելն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի սկզբին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները:

Անկարայում Մերկելի հանդիպումների օրակարգում են լինելու փախստականների ճգնաժամի լուծումը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու տնտեսական հարցեր:

Գերմանիայի կանցլերը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում