Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցի տարբերությունը. Պեսկով

Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, մոտ ապագայում  միջուկային կրճատման մասին խոսելը, քիչ հավանական է, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Իր առաջին հարցազրույցում Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության գերակայությունը կլինի պայքարը ընդդեմ «Իսլամական պետության» և Ռուսաստանի հետ միջուկային զինաթափման բանակցությունները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացմանը, ապա Թրամփը ասել է, որ դա կարող է լինել երկկողմ պայմանագրի կնքման դեպքում՝ միջուկային զենքի կրճատման պայմանով:

«Միջուկային զինաթափումը – հայեցակարգային հասկացություն է, սակայն այն բաղկացած է մեծ թվով նրբություններից»,- ասել է Պեսկովը:

Պուտինը բազմիցս ասել է, որ սանկցիաների հարցը Կրեմլի օրակարգում քննարկվող թեմա չէ, հավելել է Պեսկովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում