Ահաբեկիչների եկամուտի առյուծի բաժինը գոյանում է թմրամիջոցների վաճառքից. Լավրով

Ահաբեկիչների եկամուտի առյուծի բաժինը գոյանում է թմրամիջոցների վաճառքից, որի շնորհիվ էլ ահաբեկչական կազմակերպությունները գոյություն ունեն, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով Մոսկվայում կայացած միջազգային հակաթմրանյութային ֆորումի ժամանակ: 

՛՛Թմրանյութերը դարձել են գլոբալ խնդիր: Թմրանյութերը իրական սպառնալիք են մեր երկրի համար, որ նրանք կարող են հսկայական վնաս հասցնել ազգային տնտեսությանը, մեր քաղաքացիների առողջությանը: Բայց, ի թիվս այլ բաների, թմրադեղերը ուղղակիորեն կապված են միջազգային անվտանգության սպառնալիքներին», – ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ «թմրանյութերի վաճառքից ստացված եկամուտի շնորհիվ է, որ գոյություն ունեն ահաբեկչական կազմակերպությունները և կազմակերպված հանցագործության այլ կառույցները»:

Ըստ նրա, «կա միտում, որ թմրանյութա-լիբերալ գաղափարները մեծ տարածում կունենան, որոնք կօրինականացնեն ՛՛թեթև՛՛ թմրանյութերի վաճառքը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում